7 դեկտեմբերի 2012 - 18:03 AMT
Եգիպտական ընդդիմության առաջնորդները հրաժարվել են իշխանությունների հետ երկխոսությունից

Եգիպտական ընդդիմության առաջնորդները հրաժարվել են իշխանությունների հետ երկխոսությունից, հայտնում է BBC:

Եգիպտոսի Ազգային ճակատի առաջնորդ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամմեդ Բարադեին հայտարարել է, որ իսկական երկխոսություն չի լինի: Մեկ այլ ընդդիմադիր՝ Ամր Մուսան, որը գլխավորում է «Արաբական լիգան», ասել է, որ ընդդիմությունը պահանջում է, որ դեկտեմբերի 15-ին նշանակված հանրաքվեն հետաձգվի:

Իսկ Կահիրեում նախագահի հակառակորդները բողոքի նոր ակցիայի են հավաքվում:

Ընդդիմությունը դեմ է նախագահ Մուրսիի լիազորությունների ընդլայնմանը: