7 դեկտեմբերի 2012 - 17:52 AMT
Շվեդ դիվանագետ. Ղարաբաղի հարցը պետք է լուծել, քանի դեռ այն չի սրվել

Շվեդիայի պատվիրակության ղեկավար Բյեռն Լիրվալը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում ունեցած ելույթում հայտարարել է, որ չկարգավորված հակամարտություններն, այդ թվում նաև ղարաբաղյան, սպառնալիք են ընդհանուր անվտանգության համար: Ըստ նրա, ցանկացած սաեռցված հակամարտություն կարող է սրվել:

Լիրվալը նշել է, որ հակամարտությունները հարկավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով ամենասեղմ ժամկետում: Դիվանագետը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի:

ԵԱՀԿ ԱԳՆԽ 19-րդ նիստն անցնում է Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը, ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ և առևտրի նախարար Էյմոն Գիլմորի հրավերով:

Ավելի վաղ ԵԱՀԿ մամլո քարտուղարի պաշտոնակատար Ֆրանե Մարոեվիչը հայտարարել էր լրագրողներին, որ ԵԱՀԿ-ն մտահոգ է ղարաբաղյան կարգավորման հարցում: Ըստ նրա, գործող նախագահ Գիլմորը բազմիցս է նշել, որ կառույցը պատրաստ է սատարել ՄԽ ջանքերին: