7 դեկտեմբերի 2012 - 18:15 AMT
ՀԱՊԿ ԱԳ նախարարները Դուբլինում համաձայնեցրել են դեկտեմբերին քննարկվելիք փաստաթղթերի նախագծերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մասնակցել է Դուբլինում ԵԱՀԿ ԱԳՆԽ հերթական 19-րդ նիստին: Ինչպես PanARMENIAN.Net –ին են հայտնել ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ազգային ներկայացուցչությունում, Դուբլինում ԵԱՀԿ ԱԳՆԽ հերթական նիստից առաջ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:

Քննարկվել են ԵԱՀԿ ԱԳՆԽ օրակարգային հարցերի համաձայնեցմանն առնչվող հարցեր:

Համաձայնեցվել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում, որը նախապատրաստել է ՀԱՊԿ-ում նախագահող Ղազախստանը: Համատեղ հայտարարության նպատակն է սատարել ԵԱՀԿ բարեփոխման ու կատարելագործման դրական միտումներին: Հայտարարության մեջ աջակցություն է հայտնվում Հելսինկկի գործընթաց + 40-ին, որի նախաձեռնողը նախագահող Իռլանդիան է, և հաստատվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները պատրաստ են համագործակցել ԵԱՀԿ այլ պետությունների հետ ի շահ հավասար ու անբաժան անվտանգության ու կայունության ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում:

ՀԱՊԿ ԱԳ նախարարները Դուբլինում համաձայնեցրել են դեկտեմբերին քննարկվելիք փաստաթղթերի նախագծերը: