7 դեկտեմբերի 2012 - 19:12 AMT
Պան Գի Մուն. ՄԱԿ-ը տվյալներ չունի այն մասին, որ Սիրիան պատրաստվում է քիմիական զենք կիրառել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավաստի տեղեկություններ չի ստացել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է քիմիական զենք կիրառել:

«Վերջերս մենք տագնապալի լուրեր էինք ստանում այն մասին, որ Սիրիայի իշխանությունները, հնարավոր է, պատրաստվում են քիմիական զենք կիրառել: Մենք այդ տեղեկատվությունը հաստատող տվյալներ չունենք»,-ասել էՊան Գի Մունը` Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբար այցելելուց հետո, փոխանցում է «Ինտերֆաքսը»: