18  07.12.12 - Բռնցքամարտի երիտասարդական ԱԱ եզրափակիչ գոտեմարտերը

Երևանում կայացավ ԱԻԲԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը

Երևանում կայացավ ԱԻԲԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Երևանում ավարտվեց 2012 թվականի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը: Բռնցքամարտիկներին մեդալներ հանձնելուց հետո տեղի ունեցավ ԱԻԲԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ԱԻԲԱ-ի նախագահն ու մի շարք պաշտոնյաներ:

WSB լավագույն բռնցքամարտիկի կոչումը նվաճեց Սերգեյ Դերեվյանչենկոն, որի մրցանակը հանձնվեց Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչին, քանի որ մարզիկը չէր գտնվում Հայաստանում:

Լավագույն մարզչի տիտղոսը հանձնվեց իտալացի Ֆրանչեսկո Դամիանիին: Մրցանակներ ստացան նաև լավագույն մրցավարները, ինչպես նաև լավագույն կին բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---