7 դեկտեմբերի 2012 - 17:57 AMT
«Որդան Կարմիրը», «Բամբիռը», «Դոգման» և «Լավ Էլին»՝ Վանաձորում

Դեկտեմբերի 10-11 Երևանում և Վանաձորում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է «Մարդու իրավունքները թվային դարաշրջանում» խորագրով միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխություն, մարդու իրավունքների թեմայի շուրջ բանավեճ երիտասարդների հետ և ռոք համերգ` «Որդան Կարմիր», «Բամբիռ», «Դոգմա» և «Լավ Էլի» խմբերի մասնակցությամբ: Միջոցառումները տեղի կունենան ԵԱՀԿ երևանյան, ՄԱԿ - ի հայաստանյան, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակների, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ:

Դեկտեմբերի 10-ին նախատեսված է միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխությունը, մրցանակակիր ֆիլմերի ցուցադրություն և երիտասարդական բանավեճ: Հաջորդ օրը Վանաձորում կանցկացվի ռոք համերգ: