7 դեկտեմբերի 2012 - 17:59 AMT
Գյուտարար Մարտին Հակոբյանը պատրաստ է կացարան տրամադրել երկու սիրիահայ ընտանիքի

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գյուտարար Մարտին Հակոբյանին:

Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, գյուտարարընախարարի հետ զրույցի ընթացքում պատրաստակամություն հայտնեց օգնել նաև Հայաստանում գտնվող սիրիահայերին, հնարավորության սահմաններում աջակցել նրանց և կացարան տրամադրել երկու ընտանիքի:

ՀՀ սփյուռքի նախարարը, գնահատելով Մարտին Հակոբյանի գործունեությունն ու արժևորելով այն, Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցի օրը պարգևատրեց նրան ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է բարեգործության ու հասարակական գործունեության համար:

Մարտին Հակոբյանը խորհրդային իշխանության տարիներին եղել է «Նորարար» արտադրական կոոպերատիվի նախագահը: Սպիտակի երկրաշարժի օրերին Մ. Հակոբյանը իր ղեկավարած տնտեսությունում կացարան է տրամադրել Հայաստան ժամանած ազգությամբ լեհ 100 կամավորի: Նա տրանսպորտի ոլորտում արած գյուտերի համար ստացած բոլոր ֆինանսական պարգևները 1988-ի կործանարար աղետից հետո ներդրել է Գյումրիում` հիմնելով ժամանակավոր շինություններ մի շարք կրթական հաստատությունների համար: