2 հունիսի 2005 - 15:08 AMT
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՂՆԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ
Այսօրվա դրությամբ հարկավոր է բաց քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ սենատոր Չարլզ Հեյգելը` պատասխանելով Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին: Նրա խոսքերով, նա չի կարող խոսել ոչ ԱՄՆ կառավարության, ոչ էլ ԱՄՆ նախագահի վարչակազմի անունից: «Այն ինչ եղել է 1915 թվականին, եղել է 1915 թվականին, եւ տվյալ պահին այդ հարցի լուծումը պետք է թողնել պատմաբաններին»,-հայտարարել է Հեյգելը: