Նիդերլանդները պատրաստ են Անկարային տրամադրել երկու Patriot համակարգեր

Նիդերլանդները պատրաստ են Անկարային տրամադրել երկու Patriot համակարգեր

PanARMENIAN.Net - Նիդերլանդները Թուրքիային կտրամադրեն երկու Patriot ԶՀՀ` Սիրիայի հետ սահմանին տեղակայելու համար, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես ուրբաթ օրը հաղորդել է հոլանդական ԱՆՊ տեղեկատվական գործակալությունը, հղելով ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսին, համապատասխան որոշումը արտոնվել է թագավորության կառավարության կողմից:

Նիդերլանդները Թուրքիա կուղարկեն մինչև 360 զինվորականների` համակարգերը սպասարկելու համար: Տեղակայման շրջանն առայժմ հայտնի չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---