7 դեկտեմբերի 2012 - 20:14 AMT
Զանյեր. Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ

« Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի քաղաքական կամքը»,-այսօր ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի արդյունքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը:

Նա նշել է, որ կան վստահության միջոցների ընդունման և շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ջանքերի երկու ասպեկտներ: Առաջինը գոյություն ունեցող կարգավորման գործընթացն է, որի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անընդհատ կապի մեջ են կողմերի հետ:

«Երկրորդ ասպեկտը տեղում տիրող իրավիճակն է: Այնտեղ տագնապալի պահեր են եղել, որոնց առնչությամբ մենք մի շարք առաջարկություններ ենք առաջ քաշել, այդ թվում` դիպուկահարների հեռացումը առաջին գծից և այլն: Տարբեր պատճառներով կողմերից յուրաքանչոյուրը այդ առաջարկություններն ընդունելու առնչությամբ դժվարությունների է հանդիպել: Մենք չենք կարող դրդել կողմերին լուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրա համար քաղաքական կամք է անհրաժեշտ»,-հայտարարել է Զանյերը, փոխանցում է ԱՊԱ-ն: