ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամը հայտարարում է նույն հանձնաժողովի նախագահի անօրինական գործողությունների մասին

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամը հայտարարում է նույն հանձնաժողովի նախագահի անօրինական գործողությունների մասին

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա րմեն Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ հարցը:

Պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիմումը վերաբերում էր ս.թ. նոյեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն: Նշված 83 պատգամավորների թվում են ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում` նաև Դավիթ Հարությունյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը: Դավիթ Հարությունյանի տարածած հայտարարության մեջ ասված է. «Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի:

Թեև որևէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով իր իրավունքները, հայտարարեց, որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաև նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:

Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է: 82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ:

Հայտարարում եմ` Ն.Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---