7 դեկտեմբերի 2012 - 20:36 AMT
Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ներքաղաքական զարգացումներ

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀԱԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, դրանց զարգացման և հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին: