Metallica ռոք-խմբի երաժշտական ցանկը, որում ներառված են մոտ 30 երգեր, հասանելի է դարձել Spotify ծառայությունում

Metallica ռոք-խմբի երաժշտական ցանկը, որում ներառված են մոտ 30 երգեր, հասանելի է դարձել Spotify ծառայությունում

PanARMENIAN.Net - Metallica ռոք-խմբի երաժշտական ցանկը, որում ներառված են մոտ 30 երգեր, հասանելի է դարձել Spotify ծառայությունում: Այժմ ինտերնետ օգտագործողները հոսքային ռեժիմում կկարողանան լսել Kill 'Em All, Master of Puppets, The Black Album, …And Justice for All և կոլեկտիվի մյուս ալբոմները, փոխանցում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ Metallica-ն չէր թույլատրում հրապարակել իր երգերը ինտերնետում և ակտիվորեն պայքարում էր ապօրինի կայքերի դեմ` նրանց մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման մեջ:

Spotify-ի լսարանն ընդգրկում է ավելի քան 20 մլն ակտիվ օգտագործողներ, ընդ որում, վճարովի ծառայություններին բաժանորդագրված է 5 մլն մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---