7 դեկտեմբերի 2012 - 21:11 AMT
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Սիրիական խնդրի ռազմական լուծումը կհանգեցնի ողբերգական ավարտի»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը միասնաբար գործել` սիրիական հակամարտությունը կարգավորելու համար, հաղորդում է Ռոսբալթը:

«Հակամարտության լուծման ռազմական ուղին կհանգեցնի միայն ողբերգական ավարտի: Այն միայն փողոցները և անպիսի ճամբարները, ինչպիսին է սա, արյունով կլցնի»,-ասել է նա:

Բացի այդ Պան Գի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը ֆինանսական օգնություն տրամադրել Հորդանանի իշխանություններին, որի տարածքում կան 250 հազար փախստականներ: Պան Գի Մունը նաև ընդգծել է, որ Սիրիայում բռնությանը վերջ դնել հնարավոր է միայն քաղաքական ուղիով: