ԲՀԿ նախագահն ամփոփում է եվրոպական այցելույթունը

ԲՀԿ նախագահն ամփոփում է եվրոպական այցելույթունը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բելգիայի մայրաքաղաք՝ Բրյուսել։ Պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակից:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպմանը ԲՀԿ նախագահը նշել է, որ ԲՀԿ-ն Բրյուսելում է եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից է:

Կողմերը զրուցել են նաև առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ:

Նույն օրը ԲՀԿ նախագահը և խմբակցության պատգամավորները հանդիպել են նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Քննարկվել են ինչպես խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական խնդիրները։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս դիտորդական առաքելություն են իրականացնելու առաջիկա ընտրություններում:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացել է հանդիպում Բելգիայի և հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ: Ներկաները զրուցել են հայկական գաղթօջախներին ներկայումս առավել հուզող խնդիրների մասին՝ Հայաստանից արտագաղթողների աննախադեպ աճ, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանության խնդիր ու ինքնության կորուստը վտանգող մի շարք այլ հարցերի, ինչպես նաեւ Հայաստան- Սփյուռք գործակցությունը որակական նոր մակարդակի վրա տեղափոխելու խնդիրներ:

Պաշտոնական այցի վերջին հանդիպումը Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ է կայացել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: Անդրադարձ է եղել նաև ասոցիացման համաձայնագրին, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---