8 դեկտեմբերի 2012 - 09:44 AMT
«ՀԺ».Պայմանագրային զինծառայողի մահվան նախնական վարկածն ինքնասպանությունն է

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ առավոտյան, ժամը 09:40-ի սահմաններում մահացած պայմանագրային զինծառայող Վարդան Խաչատրյանի դին հայտաբերել են Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 17 տան դիմաց` «Ուազ» մակնիշի ՊՆ ավտոմեքենայից:

«Նրա վրա հայտնաբերվել է հրազենային վնասվածք, իսկ կողքին`«Տոզ» տեսակի ակոսափող հրացան: Ըստ որոշ տեղեկությունների, մահացածն աշխատում էր Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ X զորամասում` որպես պահեստասպետի վարորդ, կոչումով ենթասպա էր: Ոստիկանությունից հայտնել են, որ Էրեբունու բաժնի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք, զինամթերք կրելը) մասով: Այլ կերպ ասած, ըստ նախնական վարկածի` տեղի ունեցածը ինքնասպանություն է: Թերթի ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ առաջիկայում քրեական գործը ոստիկանությունից տեղափոխվի ՀՀ ՊՆ քննչական ծառայություն»: