8 դեկտեմբերի 2012 - 09:56 AMT
«Ժողովուրդ». Սկանդալ` Էթիկայի հանձնաժողովի նիստի ժամանակ. Դ. Հարությունյանը լքել է դահլիճը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը երեկ սկանդալային ընթացք է ունեցել, այն բանից հետո, երբ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը փոխնախագահ Դավիթ Հարությունյանին արգելել է նիստի ժամանակ խոսել, վերջինս լքել է դահլիճը: Բանն այն է, որ Էթիկայի հանձնաժողովում երեկ լսվել է նոյեմբերի 21-ին ԱԺ 48 պատգամավորի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը տապալած 83 պատգամավորների վարքագծի վերաբերյալ Աժ ՀՅԴ խմբակցության դիմումը: Այդ պատգամավորների թվում է նաև ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, որը փորձել է ելույթ ունենալ, սակայն Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն` պատգամավորն իրավունք չունի մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Արդյունքում` Դ. Հարությունյանը, հայտարարելով որ իրեն ապօրինաբար զրկում են ձայնի իրավունքից, դուրս է եկել դահլիճից: Այսքանից հետո Էթիկայի հանձնաժողովը շարունակել է իր նիստն ու որոշել վարույթ ընդունել ՀՅԴ խմբակցության դիմումը»: