8 դեկտեմբերի 2012 - 10:04 AMT
«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է խմբակային փախուստի փորձը

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:

Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: