8 դեկտեմբերի 2012 - 12:56 AMT
Վրաստանի նախկին վարչապետին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ

Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլիին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ կեղծ անձնագրի օգտագործման ու սահմանն ապօրինի հատելու գործով:

Մերաբիշվլին հրաժարվում է համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ գիտակցաբար խանգարելով քննությանը:

Մերաբիշվիլին գնահատում է իր դեմ հարուցված գործը որպես «ճնշում» և անհեթեթ է համարում մեղադրանքները:

Ըստ քննության վարկածի, Մերաբիշվիլին 2012թ. նոյեմբերի 30-ին Թբիլիսիի օդանավակայանում ներկայացրել է ոմն Լևան Մայսուրաձեի անունով անձնագիրը, որտեղ սակայն նրա լուսանկարն էր: Ավելի ուշ, նա ներկայացրել է իսկական անձնագիրն ու շարունակել ուղևորությունը:

Պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն ներկայացվել, հայտնում է Լենտա.ռու-ն: