8 դեկտեմբերի 2012 - 11:22 AMT
Պլատինի. Յոզեֆ Բլատերը շնորհավորեց ինձ Եվրո-2020 մի քանի երկրներում անցկացնելու որոշման կապակցությամբ

ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին պատմել է, որ ՖԻՖԱ ղեկավար Յոզեֆ Բլատերը շնորհավորել է նրան այն առիթով, որ կազմակերպությունը որոշում է կայացրել 2020թ. Եվրոպայի առաջնությունն անցկացնել մայրցամաքի մի քանի երկրներում:

Բլատերը նշել է, որ Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադդաֆին նման նաձառենությամբ էր հանդես գալիս, Աֆրիկյան ազգերի գավաթի վերաբերյալ:

«ՖԻՖԱ-ի նախագահն ասաց, որ դա հրաշալի գաղափար է: Նա ասաց, որ Քադդաֆին էլ նման գաղափար ուներ Աֆրիկայի վերաբերյալ»,-ասել է Պլատինին: