3 հունիսի 2005 - 09:13 AMT
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ
Freedom House կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել ընդդիմության ակտիվիստների հետապնդման եւ վախեցնելու շարունակական փաստերի առնչությամբ: Այդ կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ ձերբակալվել են շուրջ 30 ընդդիմադիրներ բողոքի ակցիայի անցկացումը կանխելու համար: Freedom House-ը պահանջել է անհապաղ ազատել ձերբակալվածներին եւ հարգել հավաքների ազատության քաղաքացիների իրավունքը: «Ադրբեջանի իշխանությունները արդեն վաղուց պետք է ցույց տային իրենց նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին: Առայժմ հսկայական անդունդ կա իշխանությունների խոսքերի եւ գործերի միջեւ»,-հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Ջենիֆեր Վինձորը: Նա կոչ է արել կառավարությանը հրաժարվել ագրեսիվ հռետորությունից, հարգել ընդդիմության իրավունքները եւ քաղաքակիրթ երկխոսություն սկսել իր քաղաքացիների հետ: