8 դեկտեմբերի 2012 - 12:55 AMT
«Կրասնոդարը» հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին «Սպարտակում»

«Կրասնոդարը» իր պաշտոնական կայքում հաջողություն է մաղթել Յուրա Մովսիսյանին, որը տեղափոխվել է «Սպարտակ»: Հարձակվողը հանդես էր գալիս «Կրասնոդարի» օգտին 2011թ. ի վեր և այդ ընթացքում 23 գոլ է խփել 51 խաղում: «Վառ և արդյունավետ խաղը օգնեց թիմին վստահ հանդես գալ Ռուսաստանի էլիտային դիվիզիոնում և բավականին արագ դարձրեց Յուրային երկրպագուների սիրելին ոչ միայն մեր քաղաքում, այլ նաև երկրի այլ շրջաններում և նույնիսկ նրա սահմաններից դուրս: «Կրասնոդար» ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Յուրային որակյալ աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան հետագա պրոֆեսիոնալ կարիերայում»,-ասվում է ակումբի պաշտոնական կայքում: