8 դեկտեմբերի 2012 - 13:08 AMT
YouTube-ը նորացրել է դիզայնը

YouTube-ը նորացրել է դիզայնը՝ հիմնական շեշտը դնելով կանալների բաժանորդագրության վրա: Այդ մասին ասվում է ծառայության բլոգում:

YouTube-ի բոլոր էջերում ձախից վահանկ է հայտնվել կանալների ցուցակով, որոնց բաժանորդագրված է օգտատերը: Այնտեղ են հավաքված նաև հղումները հիմնական բաժինների, ինչպիսիք են դիտումների պատմությունն ու փլեյլիստերի պահպանումը: Տեսանյութ դիտելիս ձախ վահանակի վրա հայտնվում է այլ հետաքրքիր հոլովակների ցուցակը:

YouTube-ը գործարկվել է 2005 թվականին, ամեն րոպե բեռնվում է 60 ժամ տեսանյութ, իսկ օգտատերերը դիտում են մոտ 3 մլրդ հոլովակ: