8 դեկտեմբերի 2012 - 12:54 AMT
Պակիստանում գնդակոծության արդյունքում սպանվել է «Ալ Քայիդայի» առաջնորդներից մեկը

Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքերի գնդակոծության արդյունքում սպանվել է «Ալ Քայիդայի» առաջնորդներից մեկը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Պակիստանի անվտանգության ծառայության վրա հղումով:

Այն մասին, թե ինչ տեղ էր զբաղեցնում սպանվածը կազմակերպությունում, ինչպես նաև նրա անունը, պաշտոնական ծառայությունները չեն հայտնում:

Ըստ «Ռոյթերսի» աղբյուրների, զոհվել է ոմն Աբու Զեյդը, որը փոխարինեց «Ալ Քայիդայի» «երկրորդ դեմք» Աբու Յահյու ալ Լիբիին, որը սպանվեց ընթացիկ տարվա հունիսին: