8 դեկտեմբերի 2012 - 13:19 AMT
«Կրասնոդարի» նախագահ. «Յուրա Մովսիսյանի հեռանալը բիզնեսի հարց չէ, այլ հարգանքի տուրք է ֆուտբոլիստին

«Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին, երբ հաստատվեցին Յուրա Մովսիսյանի «Սպարտակ» տեղափոխվելու մասին լուրերը, նշել է, որ Յուրա Մովսիսյանը հեռանալը բիզնեսի հարց չէ, այլ հարգանքի տուրք է ֆուտբոլիստին:

«Սա բիզնես չէ: Յուրային թողեցին, քանի որ նրան հսկայական պայմանգիր են առաջարկել և նա շատ բան է արել մեզ համար: Շնորհակալություն նրան ամեն ինչի համար: Մենք միայն դրական զգացմունքներ ապրեցինք ակումբում նրա խաղալու ժամանակ, նա գիտի, որ միշտ կարող է գալ մեզ մոտ և մենք ուրախ կլինենք տեսնել նրան: Ես ուրախ եմ Յուրայի համար, հաջողություն եմ մաղթում նրան, գարնանը սպասում ենք»,-գրել է իր թվիթերում Գալիցկին: