8 դեկտեմբերի 2012 - 13:28 AMT
Հունաստանի կառավարական կոալիցիան համաձայնեցրել է հարկային բարեփոխման մանրամասները

Հունաստանի կառավարական կոալիցիան համաձայնեցրել է հարկային բարեփոխման մանրամասները: Ակնկալվում է, որ արդյունքում կրկին կնվազեն բնակչության եկամուտները, հայտնում են հունական ԶԼՄ-ները:

Ենթադրվում է, որ օրինագիծը, որը նախապատրաստվել է ԵՄ և ԱՄՀ վարկատուների պահանջով, խորհրդարանին կներկայացվի հաջորդ շաբաթ:

Ենթադրվում է նաև, որ նոր օրենքով եկամտահարկի ողջ ծանրությունը կընկնի միջին դասի վար: Այդպես, տարեկան 25 հազար եվրո աշխատող մարդիկ մոտ 30 տոկոս եկամտահարկ կվճարեն, 40 հազար աշխատողները՝ 40 տոկոս:

Ընդհանուր գործազրկությունը Հունաստանում հասել է 25 տոկոսի, իսկ երիտասարդության շրջանում՝ 50 տոկոսի: