8 դեկտեմբերի 2012 - 13:52 AMT
Իրանի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ-ում իրականացված փորձնական միջուկային պայթյունը

Իրանի իշխանությունները դատապարտել են ԱՄՆ-ում անցկացված փորձնական միջուկային պայթյունը: Նրանք հայտարարել են, որ պայթյունը խարխլում է խաղաղության ու կայունության ճանապարհին բոլոր ջանքերը:

Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը, դա ապացուցում է, որ Վաշինգտոնը վարում է զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման վրա հիմնված քաղաքականություն և անտեսում է միջուկային զինաթափման միջազգային կոչերը:

Չորեքշաբթի իրագործված պայթյունը ստացել է Pollux անվանումը, և թվով 27-րդ փորձնական ստորգետնյա սուբկրիտիկական միջուկային պայթյունն էր, հայտնում է Press TV-ն: ԱՄՆ-ն հայտարարում է, որ նպատակը գիտական է: