8 դեկտեմբերի 2012 - 14:15 AMT
21 տարի առաջ ստորագրվեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը

Իր գոյության ընթացքում ԱՊՀ-ն ապացուցեց իր նշանակությունն ու պահանջված լինելը: Նման կարծիք է հայտնել ԱՊՀ Գործկոմի փոխնախագահ Վլադիմիր Գարկունը ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ կազմավորման 21-ամյակի կապակցությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գարկունը հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները Հռչակագիր ընդունեցին հետագա համակողմանի համագործակցության մասին:

«Այստեղ և տնտեսական բաղադրիչ կա, և հումանիտար ուղղություն և անվտանգության ոլորտ՝ ամեն ինչ»,-ասել է նա: