8 դեկտեմբերի 2012 - 14:30 AMT
Եգիպտոսի լիբերալ կուսակցությունը համաձայն է Մուրսիի հետ երկխոսության

Եգիպտոսի լիբերալ «Գադ աս Սուրա» կուսակցությունը, որը գլխավորում է Այման Նուրը, համաձայնվել է երկխոսության նախագահ Մուրսիի հետ:

Միևնույն ժամանակ կուսակցությունը կհրաժարվի երկխոսությունից, եթե իշխանություններն ինչ-որ նախնական պայման դնեն: Իր հերթին փոխնախագահ Մահմուդ Մեքքին հայտարարել է, որ Մուրսին պատրաստ է հետաձգել հանրաքվեն նոր սահմանադրության վերաբերյալ, եթե ընդդիմությունը չվիճարկի այն անցկացնելու որոշումը դատարնում, հայտնում է «Ինտերֆաքսը»: