8 դեկտեմբերի 2012 - 14:29 AMT
Նարնջագույն ֆլամինգոները տեղափոխվում են

Երեկ Երևանում` Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում տեղադրված նարնջագույն ֆլամինգոները հանվել են: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ֆլամինգոները որոշվել է տեղափոխել ավելի նպատակահարմար վայր: Դրա հետ մեկտեղ նա հայտնեց, որ դիտարկվում է տեղափոխման երկու վայր, սակայն հրաժարվեց նշել, թե որոնք են այդ վայրերը` թողնելով դա որպես հերթական անակնկալ երևանցիներին: