8 դեկտեմբերի 2012 - 14:46 AMT
Եգիպտոսում հրկիզել են «Մահմեդական եղբայրների» 28 ներկայացուցչություններ

Վերջին օրերին Եգիպտոսում հրկիզել են «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման 28 ներկայացուցչություններ: Այդ մասին հայտարարել է շարժման գերագույն առաջնորդ Մուհամեդ Բադիան:

Փորձ է արվել հրկիզելու նաև թերթի խմբագրությունը, որ հրատարակում է այդ կազմակերպությունը: Բադիան կոչ է արել բոլոր քաղաքական միավորումներին «խելքի գալ, մտածել Եգիպտոսի գերագույն շահերի մասին ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: