Յուրա Մովսիսյան. «Կրասնոդարն» ընդմիշտ կմնա իմ սրտում 8 դեկտեմբերի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվելու պաշտոնական հաստատումից հետո դիմել է Կուբանի իր ակումբի երկրպագուներին, որտեղ նշել է, որ մշտապես զգացել է նրանց աջակցությունը: Հարձակվողը նշել է, որ միշտ ձգտել է բարձր մակարդակի խաղի և ցանկացել է տեղափոխվել Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկը: «Կրասնոդարն» ընդմիշտ կմնա իմ սրտում: Ես եկա այս թիմ, երբ այն դեռ նոր էր պատրաստվում դեբյուտի Ռուսաստանի պրեմիեր լիգայում և, ինձ թվում է, մենք կարողացանք մեր խաղով նվաճել ֆուտբոլի սիրահարների համակրանքը և ստիպեցինք երկրում բոլորին հաշվի նստել մեզ հետ: Ես շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք ջերմորեն աջակցեցին ինձ ակումբում առաջին իսկ օրվանից: Ես շնորհակալ եմ բոլոր նրան, և յուրաքանչյուր իմ գոլը, յուրաքանչյուր հաղթանակն, առաջին հերթին, նվիրված էին նրանց»,-ասել է Մովսիսյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նա նաև հավելել է, որ երախտապարտ է «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկուն, որը իդեալական պայմաններ է ստեղծում ֆուտբոլիստների մարզումների ու պրոֆեսիոնալ աճի համար: «Ինչ վերաբերում է իմ «Սպարտակ» տեղափոխվելուն, ապա ես երբեք չեմ թաքցրել, որ երազում եմ խաղալ թոփ-ակումբում: «Սպարտակը» Ռուսաստանի ամենատիտղոսավոր ակումբն է, այն լավ հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Ես հուսով եմ, որ անցումն այդ ակումբ կարևոր քայլ կլինի իմ ֆուտբոլային կարիերայում: Չեմ թաքցնի, ամեն անգամ դաշտ դուրս գալով «Կրասնոդարի» դեմ խաղում, ես խառը զգացմունքներ կունենամ, սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է օգնել այն թիմին, որի կազմում հանդես է գալիս և ես բացառություն չեմ: Հուսով եմ, «Կրասնոդարի» երկրպագուները ինձ կհասկանան»,-ասել է հարձակվողը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |