8 դեկտեմբերի 2012 - 15:29 AMT
Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են տեղափոխել նոր սահմանադրության հանրաքվեի անցկացման ժամկետները

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են տեղափոխել երկրի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ժամկետները, բայց մի շարք պայմաններով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրանք այդ մասին հայտարարություն են կատարել այն բանից հետո, երբ ընդդիմադիրները ճեղքել են հանրապետական գվարդիայի շրջափակումը Կահիրեում նախագահական պալատի մոտ և հայտարարել, որ մտադիր չեն զիջել, քանի դեռ երկրի ղեկավարը չի լուծարել Սահմանադրական հռչակագիրը և չեղյալ չի հայտարարել հանրաքվեի անցկացումը: Մուրսիի կողմնակիցների հակառակորդների բախումներում տուժել է 10 մարդ: