ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին

ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն ընդունեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ փորձ է արվել ժամանակացույցում ընդգրկել բոլոր հնարավոր գործառույթները: ԿԸՀ նախագահը անդրադարձավ ժամակացույսի որոշ կետերի, մասնավորապես, ՀՀ նախագահի թեկնածուների գրանցումը կսկսվի հունվարի 4-ին և կավարտվի հունվարի 14-ին: Թեկնածուների ինքնաբացարկի վերջին օրը փետրվարի 8-ն է:Քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ այս ընտրությունների համար նախատեսվում է ունենալ 10 ուղեցույց, որից 2-ը ` օտարալեզու: Առանձին տեսահոլովակ կնկարահանվի նաև ընտրությունների կարգի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---