Տիգրան Մուկուչյան. Ընտրությունների նախաշեմին օրենսգրքում փոփոխություններ անելը ողջամիտ չէ 8 դեկտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ընդունվեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: Նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այն ընտրակարագը, որը գործել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործի նաև 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ. «Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս անցկացնել թափանցիկ ընտրություններ: Ես կարծում եմ նաև, որ փոփոխություննեի կարիք չկար, քանի որ ընտրությունների նախաշեմին օրենսգրքում փոփոխություններ անելը ողջամտության տեսանկյունից անթույլատրելի է»,-ասաց Տիգրան Մուկուչյանը ` հավելելով, որ ընտրություններից առաջ որոշակի նախապատարաստական և ուսուցողական աշխատանք կտրարվի հանձնաժողովի անդամների հետ, որպեսզի բարձրանա նրանց իրազեկվածությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |