ITF-ը դիտարկում է 2016-ի Օլիմպիադայում թենիսի մրցաշարի անցկացման ձևաչափը փոխելու հնարավորությունը

ITF-ը դիտարկում է 2016-ի Օլիմպիադայում թենիսի մրցաշարի անցկացման ձևաչափը փոխելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) ղեկավարությունը դիտարկում է Ռիո Դե Ժանեյրոյում 2016-ի Օլիմպիական խաղերում թենիսային մրցաշարի անցկացման ձևաչափում փոփոխությունների հնարավորությունը:

Մասնավորապես, կարող է չեղյալ հայտարարվել երրորդ տեղի համար խաղը, իսկ կիսաեզրափակչում պարտված խաղացողները կպարգևատրվեն բրոնզե մեդալներով:

Բացի դրանից, դիտարկվում է տղամարդկանց և կանանց մենախաղերում երրորդ սեթում թայ-բրեք անցկացնելու տարբերակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---