Ինդոնեզական «Հազար ձեռքերով պարը»՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Ինդոնեզական «Հազար ձեռքերով պարը»՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ինդոնեզիա-Հայաստան 2012» մշակութային ներկայացումը: Միջոցառումը կազմակերպել է Ուկրաինայում Ինդոնեզիայի դեսպանությունը՝ Ինդոնեզիայի զբոսաշրջության և ստեղծագործական էկոնոմիկայի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ինդոնեզիայի հյուպատոսության հետ համատեղ: Ինչպես ասուլիսում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ներկայացումը նպատակ ունի պարի և երաժշտության միջոցով հայ արվեստասեր հանրությանը մատուցել ինդոնեզական հարուստ մշակույթի մի հատված: «Հայ-ինդոնեզական այս միջոցառումը միտված է երկու երկրների միջև մշակութային կապերի հետագա զարգացմանը, զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը: Անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարարի՝ Ինդոնեզիա կատարած այցից հետո սկսվեցին երկու երկրների միջև մշակութային համագործակցության շուրջ քննարկումները, և այդ փաստաթուղթն այժմ աշխատանքային փուլում է»,- նշեց նա՝ հավելելով, որ փաստաթուղթը նոր հիմքերի վրա կդնի երկու ժողովուրդների միջև հաղորդակցությունը:

Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարիաթին (նստավայրը՝ Կիև) իր հերթին տեղեկացրեց, որ «Ինդոնեզիա-Հայաստան 2012» մշակութային ներկայացման համերգային ծրագրում ներառված են Ինդոնեզիայի «Քորդանա» երիտասարդական երգչախումբը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների անսամբլը: «Նրանք կներկայացնեն ինդոնեզական ազգային երաժշտությունը: «Քորդանա» երգչախումբը ազգային թմբուկների միջոցով կներկայացնի ինդոնեզական երգեր և պարեր՝ «Օնդել-օնդել» Բետավի ժողովրդական երգը, «Տոկի Տիֆա» աշխույժ երաժշտությունը և այլն: Ինդոնեզական ծրագրում ներառված է նաև հայտնի Ասեհնական «Սեուդաթի» պարը, որը հաճախ կոչվում է «Հազար ձեռքերով պար»,- նշեց նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---