9 դեկտեմբերի 2012 - 16:48 AMT
Եգիպտոսի նախագահը չեղյալ է հայտարարել Սահմանադրական հռչակագիրը և ընդունել է նորը

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին որոշել է չեղյալ համարել երկրի Սահմանադրական հռչակագիրը և ընդունել նոր փաստաթուղթ, կիրակի օրը նախագահի և քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է դրա մասնակիցներից մեկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Որոշում է կայացվել հրապարակել նոր Սահմանադրական հռչակագիր»,-ասել է նա:

Նոր հռչակագիրը չեղյալ է համարում նոյեմբերի 21-ին ընդունված երկրի նախագահի հրամանները: