9 դեկտեմբերի 2012 - 17:25 AMT
Եղիսաբեթ Երկրորդը կլինի առաջին միապետը, ում ամանորյա ճառը կձայնագրվի 3D-ձևաչափում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կլինի առաջին միապետը, ում ամանորյա ճառը կձայնագրվի 3D-ձևաչափում, հաղորդում է Sun պարբերականը:

Թագուհու ճառն առաջին անգամ ֆիքսվել է բարձրտեխնոլոգիական տեսախցիկի միջոցով, որի շնորհիվ հեռուստացույցներում ստեղծվում է 3D-պատկեր: Առաջին ամանորյա ուղերձը Եղիսաբեթ Երկրորդը հղել է 1952թ, ռադիոյով: Թագուհու առաջն հեռուստատեսային հղումը հեռարձակվել է 1957թ: