10 դեկտեմբերի 2012 - 12:36 AMT
Հրանտ Մելքումյանը դարձել է լոնդոնյան օփեն-մրցաշարի հաղթող

Լոնդոնում ավարտվել է շախմատային օփեն-մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը:

Հնարավոր 9-ից Մելքումյանը հավաքել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Վերջին տուրում նա սև խաղաքարերով հաղթանակ է տարել Մարկ Հեբդենի նկատմամբ և հավաքել 7,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Ռոբին Վան Կամպենը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Մելքումյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Մելքումյանը 9 տուրերում 6 անգամ հաղթանակ է տարել և 3 անգամ ոչ ոքի խաղացել:

Մելքումյանը ստացել է 2500 ֆունտ, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները` համապատասխանաբար, 1500 և 750: