10 դեկտեմբերի 2012 - 13:53 AMT
Վրաստանը պատրաստվում է հետ կանչել մի շարք դեսպանների

Վրաստանը պատրաստվում է հետ կանչել մի քանի դեսպանների, երկուշաբթի օրը լրագրողներին հաղորդել է երկրի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով, դեսպանների ցուցակը, ովքեր ենթակա են հետ կանչելու, արդեն ուղարկվել է Ազգային անվտանգության խորհուրդ:

Փանջիկիձեն չի նշել դեսպանների անունները` ելնելով դիվանագիտական էթիկայից: Նա ներկայացրել է միայն մեկ դիվանագետի անուն` Կոտե Գաբաշվիլի, ով գլխավորում էր Իտալիայում Վրաստանի դիվանագիտական առաքելությունը և ինքն է հրաժարական տվել: