10 դեկտեմբերի 2012 - 15:41 AMT
ԱՄՆ-ն ու Իսրայելը շատ թույլ են Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է պարսիկ գեներալը

ԱՄՆ-ն ու Իսրայելը շատ թույլ են Իրանի վրա հարձակվելու համար, երկուշաբթի Al-Alam հեռուստաալիքին է հայտարարել Իրանի ԶՈւ համատեղ շտաբերի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին:

Ջազայերին նշել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա համազոր կլինի Իսրայելի ոչնչացմանը և զգուշացրել է ԱՄՆ-ին, որ «Իրանն ունի անհրաժեշտ պաշտպանական հնարավորություններ գրոհից պաշտպանվելու համար»:

Խոսելով ռազմական իրողությունների մասին տարածաշրջանում՝ բրիգադի գեներալը քննադատել է ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ու Պարսից ծոցում՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունները պատշաճ կերպով չեն անդրադառնում մեկ այլ երկրի հասցեին բացահայտ սպառնալիքներին: