10 դեկտեմբերի 2012 - 15:58 AMT
Բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ. ԵՄ-ն բռնություն, աղքատություն և հուսալքություն է սերմանում Եվրոպայում

Եվրախորհրդարանի պատգամավոր և Բրիտանական Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ Եվրամիությունը որպես տարածաշրջանային կազմակերպություն խաղաղության փոխարեն «բռնություն, աղքատություն և հուսալքություն է սերմանում Եվրոպայում»:

Այսօր Օսլոյում հանդիսավոր կերպով ԵՄ-ին կհանձնվի 2012թ. Նոբելյան խաղաղության մրցանակը:

«Պարոն Բարոզուն պետք է այցելի Աթենքի ու Հռոմի աղքատ թաղամասերը և ներողություն խնդրի մարդկանցից, ոչ թե ցնծա իր հռչակած նվաճումների համար»,-ասվում է Ֆարաջի հայտարարության մեջ:

Եվրոպական ինտեգրման հայտնի հակառակորդը ԵՄ-ին Նոբելյան խաղաղության մրցանակի շնորհումն անվանել է «ծիծաղելի ակտ», որը ջախջախիչ հարված հասցրեց Նոբելյան կոմիտեի հեղինակությանը: