Oxfam. Ակտիվ քաղաքացիական հասարակությունը կարող է բարձրացնել Հայաստանի մակարդակը

PanARMENIAN.Net - Ակտիվ քաղաքացիական հանրության ձևավորումն ու գործունեությունը կարող է հանգեցնել նրան, որ կառավարությունը ջանքեր գործադրի անհավասարության վերացման, իր քաղաքացիների սոցիալական ապահովման և բարգավաճման համար: Այդ մասին ասել է Oxfam-ի հայաստանյան ներկայացուցչության Հաշվետու կառավարություն՝ ակտիվ քաղաքացիություն ծրագրի ղեկավար Անահիտ Չիթչյանը ԶԼՄ-ների համար կազմակերպված սեմինարի ժամանակ դեկտեմբերի 10-ին:

Ինչպես հայտնել է ծրագրի ներկայացուցիչը, կազմակերպության քաղաքացիական կենտրոններում, որից 4 գործում են Տավուշում, աշխատում են իրավաբաններ, որոնք կոչված են պաշտպանելու սպառողների իրավունքները: Oxfam-ին հաջողվել է նաև մոբիլիզացնել երիտասարդների ու նախաձեռնող կանանց վեր հանելու և լուծելու համար գյուղական համայնքների սոցիալական խնդիրները: «Մեր նպատակն է մոտիվացնել ակտիվ քաղաքացիական դիրքոշուոմը և նախադրյալներ ստեղծել, որպեսզի նրանք աշխատեն ու ապրեն տեղերում»,-ասել է նա:

Իսկ հաշվետու կառավարություն ասելով կազմակերպությունը հասկանում է ազգային մակարդակի բարձրացումը հասարակ քաղաքացիների համար նպատակային ծրագրերի իրականացման հաշվին:

Կազմակերպությունը նաև բուժծառայությունների մասնակի վճարման դիտարկում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ շատերը նույնիսկ չգիտեն, որ նման կարգ գոյությունի ունի: «Շատերն ուղղակի ասում են՝ ինչ բարի բժիշկ էր»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---