Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է  Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է ՌԴ: Վաղը Մոսկվայում կկայանա ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվելու են օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երեք տասնյակ հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ պետությունների իր գործընկերների հետ, կստորագրվեն երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---