ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԼՈՒԾՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղիանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունների հիմնական խնդիրը չլուծված սահմանային հարցերն են, հաղորդում է Իռնա գործակալությունը: Այդ հարցերի լուծման համար ստեղծվել է սահմանային հարցերով հայ-իրանական հանձնաժողովը, որն ավելի ակտիվ աշխատանքի դեպքում կարող էր կարեւոր դեր կատարել այդ հիմնական հարցի լուծման համար: Նա նշել է, որ Հայաստանի եւ Իրանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ լավ հեռանկար ունեն: Ամենամյա ապրանքաշրջանառությունը Իրանի եւ Հայաստանի միջեւ ավելանում է 30 տոկոսով: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը կազմել է 180 մլն ԱՄՆ դոլար, նշել է դիվանագետը: Կարեւորագույն համատեղ տնտեսական նախագիծ է արտահանման գազատարի կառուցումը Իրանից Հայաստան: Այդ գազատարի երկարությունը կազմել է 140 կմ, որից 100 կմ անցնում է Իրանի եւ 40 կմ Հայաստանի տարածքով: Գազատարի շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2007 թվականը: Ներկայումս իրականցվում է շինարարական աշխատանքների առաջին փուլը: Հաղիղիանը հաղորդել է, որ Հայաստանը հրաժարվել է Քաջարանի թունելի շինարարության նախագծից: Դրա փոխարեն արդեն երկու ամիս է ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են տարվում մեկ այլ շրջանում: Ենթադրվում է, որ նոր ճանապարհը կհեշտացնի տարանցիկ փոխադրումները Իրանի եւ Հայաստանի միջեւ:


 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---