10 դեկտեմբերի 2012 - 18:18 AMT
ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն և Ռուսաստանը խորհրդակցել են Սիրիայի խնդրի շուրջ

Կիրակի օրը Ժնևում Սիրիայի գծով կայացած խորհրդակցությունները ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի միջև կարելի է կառուցողական համարել, գտնում են ՄԱԿ-ում:

«Հանդիպումը կառուցողական էր և համագործակցության մթնոլորտում անցավ»,-ասվում է ՄԱԿ հայտարարության մեջ:

Մասնակիցները նշել են, որ «քաղաքական գործընթացը անհրաժեշտ է և դեռ հնարավոր», ասվում է հայտարարության մեջ: