10 դեկտեմբերի 2012 - 19:54 AMT
Իրանի անվտանգության ծառայությունները ավարտել են նախորդ տարի գրավված անօդաչու թռչող սարքի տվյալների ապակոդավորումը

Իրանի անվտանգության ծառայությունները ավարտել են նախորդ տարի գրավված ամերիկյան անօդաչու թռչող սարքի տվյալների ապակոդավորումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:

Ինչպես նա է պնդում, իրեն ենթակա գերատեսչության աշխատակիցները լիովին ավարտել են հետախուզական Ար-քյու-170 «Սենթինենթլ» տիպի անօդաչու թռչող սարքից ստացված տվյալների ապակոդավորումը: Սակյան նա չի հաղորդել, թե կոնկրետ ինչ ինֆորմացիա է ստացվել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: