6 հունիսի 2005 - 08:41 AMT
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Արամ Խաչատուրյանի անվան ջութկահարաների միջազգային մրցույթում առաջին տեղը կիսեցին Սաթենիկ Խուրդոյանը եւ Մարտին Յավրյանը: Երկրորդ տեղում են ջութակահարներ Գեւորգ Ղարաբեկայնը եւ Սյուզի Երիցյանը: Երրորդ տեղը նույնպես կիսվել է` Մարիաննա Ասրիեւայի եւ Այա Մուրակիի միջեւ: Բոլոր մրցակիցները կատարել են Արամա Խաչատուրյանի համերգը ջութակի եւ նվագախմբի համար: Նշենք, որ նախօրեին տեղի է ունեցել մասնակիցների միակ փորձը նվագախմբի հետ: Ինչպես նշել է նվագախմբի ղեկավար Ռուբեն Ասատրյանը. Երբ կատարողն ունի միայն մեկ փորձի հնարավորություն,ու մինչ այդ նավագախմբի հետ համատեղ համերգներների առիթ չի ունեցել,ապա դիրիժորի առջեւ դրված հիմնական խնդիրը` կատարողի եւ նավագախմբի միջեւ կապող օղակ դառնալն է: Այսօր մրցույթի վերջին օրը կատարումները խիստ տարբերվում էին միմյանցից թե կոնցերտի մեկանբանության, թե երանգավորման առումով: Նշենք, որ երեք հիմնական, երեք խրախուսական մրցանակներից եւ դիպլոմներից բացի նախատեսված էին նաեւ հատուկ մրցանակներ` 5 անվանակարգերում. լավագույն կոնցերտմայստեր-Թեոնա Միկելաձե,Մարգարիտա Թովմասյան, ամենակրթսեր մասնակից-Նիկողոսյան Անուշ, վիրտուոզ ստեղծագործության լավագույն կատարում-Սաթենիկ Խուրդոյան, ժամանակակից ստեղծագործության լավագույն կատարում-Մարիաննա Ասրիեւա, Ա.Խաչատրյանի ստեղծագործության լավագույն կատարում-Մուրակի Այա, ինչպես նաեւ հանդիսատեսի համակրանք-Մարտին Յավրյան: Մրցույթի մասնակիցներն ու ժյուրիի անդամները ներկա են գտնվելու Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած տեսաերիզի շնորհանդեսին` կոմպոզիտորի կյանքի եւ ստեղծագործական ուղու մասին տեսաֆիլմը նկարահանվել է Արամ Խաչատրյանի 100-ամայկի կապակցությմաբ` մշակույթի նախարարության պատվերով: