6 հունիսի 2005 - 09:35 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԹՈՒՐՔ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՆՍՏԱՑՆԵԼ ԵՐԵՔ ՏԱՐՈՎ
Թուրքիայի քաղաքացի Մադանի Այխան ենթարկվում է դատական պատասխանատվության այն բանի համար, որ պնդում է, թե Օսմայնա կայսրության շրջանում թուրքերը թշնամական քաղքականություն են վարել հայերի դեմ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Նշենք, որ Մ.Այխանը ազգությամբ քուրդ է, մասնագիտությամբ` փաստաբան: Նա առաջինն է, ով մեղադրվում է Հայոց ցեղասպանության քարոզչության համար: Այդ պատճառով այդ իրադարձությունը լայն արձագանք է գտել Թուրքիայում: Թուրք բնակչության մեծամասնությունը Մ.Այխանի կարծիքը համարում է «դավաճանություն Թուրքիային եւ ողջ թուրք աշխարհին»: Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք համամիտ են նրա հետ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուկը նույնպես պնդում էր եւ պատմում էր Հայոց ցեղասպանության պատմությունը: Նրա կարծիքը եւս դժգոհություն էր առաջացրել երկրում: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Անկարայի դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով: Այդ հոդվածը նախատեսում է կալանք պետության սկզբունքներին եւ շահերի հակասող արարքներ գործող անձանց համար: Օրենքին համաձայն, դատախազությունը պահանջում է Մ.Այխանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Մ.Այխան նաեւ հանդես է եկել Թուրքիայի ամբողջականության դեմ եւ հավանություն տվել նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել քրդական պետություն: Այդ պատճառով քուրդ պատգամավորը մեղավոր է ճանաչվել «բնակչության եւ հանրության համար վտանգ ներկայացնող թշնամական քարոզչություն, ինչպես նաեւ տարբեր սոցիալական դասերի, ռասաների, կրոնի եւ դավանանքի կամ տարածքային տարբերությունների քարոզչություն» հոդվածով: Նշենք նաեւ, որ Մ.Այխանը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին անցյալ տարվա հոկտեմբերին պաշտոնական միջոցառման ժամանակ: Իսկ Անկարայի դատախազությունը քրեական գործ հարուցելու որոշումը կայացրել է փետրվարին: Իր ելույթում փաստաբանը իրեն անվանել է Քրդստանի քաղաքացի.«Ես Քրդստանի քաղաքացի եմ, հանդես եմ գալիս քուրդ ժողովրդի անունից: Ես մտադիր եմ մինչեւ վերջ պաշտպանել քրդերի առանձին պետություն ստեղծելու իրավունքը»: Անկարայի դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ խոսքերը բավական են քրեական գործ հարուցելու համար: Ըստ թուրքական ԶԼՄ-ների իրեն Քրդստանի քաղաքացի հայտարարող մեղադրյալը դրա հետ մեկտեղ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա հայտարարել է, թե գլուխ է խոնարհում հայ ժողովրդ առջեւ.«1915 թվականին Օսմանյան կայսրությունը մեծ դերակատարություն ունեցավ 1,5 մլն հայերի ոչնչացման գործում, որոնք պայքարում էին Միավորման եւ Բարգավաճման համար: Ես հարգանքով գլուխ եմ խոնարհում գեղեցիկ եւ տառապած հայ ժողովրդի առջեւ եւ կիսում եմ նրա ցավը»: Թուրքիայի բնակչության մեծամասնությունը գնահատել է Այխանի արարքը որպես հարված մեջքից: Այսօր իր իսկ ժողովրդի թշնամին դարձած Թուրքիայի քաղաքացին կկանգնի դատարանի առջեւ: Նշենք, որ Այխանի գործը քննվելու է ըստ Թուրքիայի նոր Քրեական օրենսգրքի: Հին Քրեական օրենսգրքի 312 հոդվածի սկզբունքները, ըստ որի էլ առաջադրվել է մեղադրանքը, արտացոլվել են նոր ՔՕ 216-րդ հոդվածում: Սակայն, հոդվածի ընդհանուր սկզբունքները չեն փոփոխվել: Նոր օրենքի հիման վրա, Մ.Այխանը կդատապարտվի 3 տարվա ազատազրկման: